Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները մասնակցել են «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի» կողմից անցկացված հավաք-խորհրդակցությանը
2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները Կապան քաղաքում մասնակցել են «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի» կողմից անցկացված հավաք-խորհրդակցությանը, որի նպատակն է ցուցաբերել համակողմանի ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն խոշտանգում ու այլ դաժան և անմարդկային վերաբերմունք վերապրած անձանց և նրանց ընտանիքներին: Հավաք-խորհրդակցության ժամանակ քննարկվել են վերականգնողական կենտրոնի դերն ու նշանակությունը խոշտանգման կանխարգելման գործում, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները, համագործակցության հնարավոր եզրերը: