31/10/2019
2019 թվականի հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառուներ մասնակցել են Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին իրավական, առողջապահական, գյուղատնտեսական և սոցիալական ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Հանդիպման վերջում պատգամավորները կարևորեցին շահառուների նման հանդիպումներին մասնակցությունը: