31/10/2024

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից հոկտեմբերի 18-ին կազմակերպվել է  մշակութային միջոցառում, որի շրջանակներում վերոնշյալ բաժնում հաշվառված 26 շահառուներ այցելել են Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան։

Աբովյանների գրեթե երեքդարյա պատմություն ունեցող տոհմական տունը և մեծ լուսավորչի կյանքն ու գործունեությունը շահառուներին ներկայացրեց տուն-թանգարանի էքսկուրսավար Մարինե Խաչատրյանը։ Աբովյանի տունն իր կենցաղով և բարքերով հայկական ավանդական հյուրընկալ միջավայր է եղել  ժամանակի գործիչների, գիտնականների և օտարերկրյա ճանապարհորդների համար։ Էքսկուրսավարի ուղեկցությամբ շահառուները շրջեցին տուն-թանգարանի 10 ցուցասրահներով և ծանոթացան գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներին։

Մշակութային միջոցառումը կրում էր ուսուցողական և ճանաչողական բնույթ։