Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից.
Սոցիալական աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում.
Տեղեկատվության տրամադրում սոցիալական իրավունքների, դրանց իրականացման պայմանների, կարգի և տվյալ սոցիալական խնդիրը լուծելու եղանակների մասին.
Սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձանց իրավունքները և պարտականությունները.
Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինները.
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հետ տարվող աշխատանքները.
Դասընթացի ամփոփում և արդյունքների արձանագրում.
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի նպատակն է սոցիալական աջակցություն իրականացնող մարմինների միջոցով՝
բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները.
խթանել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացումը.
ստեղծել պայմաններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի ներառումը հասարակություն ապահովելու համար, օժանդակել նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը.
կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը:
Կառուցվածքըևնկարագրությունը
Սույն դասընթացի ծրագիրը բաղկացած է ծանոթացման և շահառուի կարիքների նախնական գնահատման փուլից։ Նախնական գնահատման փուլում ուսումնասիրվում են շահառուի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրները և դրանց լուծման համար առաջարկվում է անհրաժեշտ աջակցություն։
Ակնկալվող արդյունքները
Սոցիալական աջակցություն թրեյնինգի ավարտին շահառուն իրազեկված կլինի սոցիալական աջակցություն ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին, բացի այդ շահառուն հնարավորություն կունենա սոցիալական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում ստանալու անհրաժեշտ աջակցություն։