15/06/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցների կողմից սույն թվականի հունիսի 15-ին կազմակերպվեց այցելություն Սուրբ Աստվածածին եկեղեցի, որին մասնակցում էին մարզային մարմնում հաշվառված 5 շահառու։ Եկեղեցու քահանա Տեր Թաթուլի կողմից շահառուները ստացան օրհնություն և հորդոր՝ հաճախակի այցելել եկեղեցի և մասնակցել պատարագների։
     Միջոցառումը կրում էր հոգևոր արժեքների ճանաչման և արժևորման բնույթ։