30/06/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, սույն թվականի հունիսի 30-ին  մարմնում հաշվառված 2 շահառուների հետ այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի:
Իսկ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու համագործակցության արդյունքում վերոհիշյալ մարմնում հաշվառված մեկ շահառու սույն թվականի հունիսի 25-ին հոգևոր սպասավոր Տեր Մամբրե քահանա Ոսկանյանի ուղեկցությամբ մասնակցել է ուխտագնացության դեպի Օհանավանք, Սաղմոսավանք և Սուրբ Նշան եկեղեցի:
Միջոցառումները կրում էին Հայ առաքելական եկեղեցու դերի, հոգևոր արժեքների ճանաչման և արժևորման խորհուրդ: