24/08/2022
Իրավաբանների հայկական ասոցիացիայի (Armenian Bar Association) փորձագիտական խմբի ներկայացուցիչներն, ոլորտային խնդիրների ուսումնասիրություններ և կարիքների գնահատում իրականացնելու նպատակով, 2022 թվականի օգոստոսի 24-ին այցելեցին նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն:
Այցելության նպատակը ճանաչողական էր, որի ընթացքում Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ներկայացրեց ծառայության ստեղծման պատմությունը, հիմնական գործառույթները, պրոբացիայի համակարգում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ծառայության գործունեության զարգացման տեսլականը, ինչպես նաև տեղի ունեցավ փորձի փոխանակում: