28/11/2022
2022 թվականի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզային մարմնում հաշվառված 11 պրոբացիայի շահառուներ մասնակցեցին Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող իրավագիտակցության բարձրացման, հոգեբանական և սոցիալական հմտությունների զարգացման դասընթացին: Դասընթացի ընթացքում պրոբացիայի շահառուները հարց ու պատասխան ձևաչափով ծանոթացել են «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկություններ ստանալու իրավունքին, ժամկետներին և մերժման հիմքերին» և «Աշխատանքային հարաբերություններ» թեմաներին, բացի այդ յուրաքանչյուր շահառուի հետ քննարկվեց իրենց խնդիրների լուծման հետ կապված օրենսդրական կարգավորումները, բացատրվեց իրենց իրավունքներն ու պարտականությունները: Միաժամանակ, Պրոբացիայի ծառայության հոգեբանը անհատապես ընդունեց 5 պրոբացիայի շահառուների և առաջարկեց շարունակական աշխատանքներ կատարել իրենց հետ: