2022 թվականի նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կենտրոնական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կարևոր զրույցներ հույսի, կամքի և գործի մասին» միջոցառումը, որին ներկա էին 130 ուսանողներ: Միջոցառմանը հյուրընկալվեցին 4 մոտիվացնող բանախոսներ. ՀՀ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Լադիսլավ Բերանեկը, Համազգային թատրոնի դերասանուհի և գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը և Սարգիս Ստեփանյանը՝ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայրի հիմնադիր նախագահ, պարաբազկամարտի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն և պարաբազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, «Արիության» մեդալի դափնեկիր, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ։
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը խոսեց իրենց ծառայության առաքելության մասին, որը վերականգնողական արդարադատության և վերասոցիալականացման ծրագրերի ապահովումն է այն մարդկանց համար, ովքեր խնդիր են ունեցել օրենքի հետ և դատապարտվել։ Նա բացատրեց հանցագործ մարդկանց կյանքի հանգամանքները հասկանալու և նրանց հետ աշխատելու կարևորությունը և խոսեց խոշոր մարտահրավերների մասին՝ ազդելու նրանց մտածելակերպի և արժեքային համակարգի վրա, որպեսզի նրանք գիտակցեն իրենց գործողությունների պատճառած վնասը, փոխեն իրենց վարքագիծը և ազատ արձակվելուց հետո գործեն որպես օրինապաշտ քաղաքացիներ և իրենց համայնքների լիարժեք անդամներ։
Բանախոսների ելույթները զգալի հետաքրքրություն առաջացրեցին հանդիսատեսի շրջանում: Ելույթներին հետևեց բավականին աշխույժ հարցուպատասխան, որից հետո էլ բանախոսներին շնորհվեցին շնորհակալագրեր Փրոջեքթ Հարմոնին և ԱՄՆ դեսպանատան կողմից, որպես իրենց կարևոր աշխատանքի, անձնական և մասնագիտական ներդրումների և հանրային ծառայության ճանաչում: