2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևան քաղաքային, Արագածոտի և Արմավիրի մարզային մարմիններում հաշվառված թվով 14 շահառու այցեցել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ իրենց ներկայացվեց հայոց ժողովրդական արվեստի համակարգում կարևոր տեղ գտած գորգի, ասեղնագործության և ժանեկագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակմամբ ստեղծված յուրահատուկ նմուշները:
Շահառուները, թանգարանի այցելությունից բացի, նաև կատարել են գորգի նախշերի նկարազարդում փայտե դեկորների վրա և իրենց հետ տարել նկարազարդ «Գորգանախշ» տակդիրները և հայկական գորգերի հարուստ պատմության մասին ձեռքբերած գիտելիքները:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին: Թանգարանում ներկայացված են ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն:
Թանգարանում ցուցադրված են թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները և արվեստի գործերը: