16/12/2022
2022 թվականի դեկտեմբերի 16-ին տարեմուտի  և  Սուրբ  Ծննդյան  տոներին  ընդառաջ՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի աշխատակիցները պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրի շրջանակներում կազմակերպեցին մարմնում հաշվառված 15 շահառուների այցելություն Արագածոտնի մարզի Մուղնի համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցի: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը սիրով ընդունեց և իր աջակցությունը ցուցաբերեց պրոբացիայի շահառուների համար հոգևոր, կրոնական և ճանաչողական միջոցառում կազմակերպելու գործում:
Շահառուները հանդիպել են նաև տեղի  հոգևորականների  հետ, ովքեր ներկայացրել են հոգևոր արժեքների զարգացմանն ուղղված կրոնական ավանդույթներ և եկեղեցու վերաբերյալ պատմական ակնարկներ, ինչպես նաև սիրով  պատասխանել  են  շահառուների  հարցերին:
Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների հոգևոր արժեքների ձևավորմանը, կատարված արարքի հետևանքների գիտակցմանը, ինչպես նաև հասարակությունում առավել արդյունավետ վերաինտեգրմանը: