16/05/2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, սույն թվականի հունիսի 16-ին մարզային մարմնում հաշվառված 24 շահառուների հետ այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Շահառուները աղոթեցին քահանա Տեր Տիգրան Հակոբյանի հետ միասին, որոից հետո Հոգևոր առաջնորդը խոսեց բարու և չարի, սիրո, ընտանիքի, հայրենիքի կարևորության, եկեղեցու դերի մասին, պատասխանեց շահառուներին հուզող հարցերին։
  Միջոցառումը կրում էր հոգևոր արժեքների ճանաչման և արժևորման խորհուրդ։