01/06/2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 12 շահառու մասնակցել են «Սոցիալական հմտությունների զարգացում» թեմայով թրյենինգի:
Թրեյնինգը կայացել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կոնֆերանս դահլիճում, որպես բանախոսներ հրավիրվել են Եղեգնաձորի համայնքապետարանի սոցիալական աշխատողը և Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Հովհաննես քահանան:
Միջոցառման շրջանակում շահառուներին է ներկայացվել պետության կողմից սահմանված սոցիալական երաշխիքները, դրանցից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև քննարկվել են շահառուների սոցիալական խնդիրներին վերաբերող այլ հարցեր: Բացի այդ, Տեր Հովհաննես քահանան զրուցել է շահառուների հետ՝ համամարդկային և քրիստոնեական արժեքների, մարդկային փոխհարաբերություննեի և օրինակելի վարքի դրսևորման կարևորության մասին: