2023 թվականի հունիսի 21-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 6/վեց/ շահառուներ, իրենց ընտանիքի անդամների հետ, ներկա են գտնվեցին «Վարագույրը չի փակվի» թատերական ներկայացմանը, որը կազմակերպվեց Լոռու մարզային մարմնի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության շրջանակում:
Շահառուներին հնարավորություն ընձեռվեց ականատես լինել ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանի անզուգական դերակատարմանը, ինչպես նաև մասնակից լինել վերջինիս 70 - ամյա հոբելյանին նվիրված գեղեցիկ միջոցառմանը' կազմակերպված դերասանուհու ուսանողների և գործընկերների կողմից: Միջոցառումը կրում էր մշակութային բնույթ և ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը: