03/11/2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 9 պրոբացիայի շահառու սույն թվականի նոյեմբերի 3-ին այցելեցին «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ: 
Այցելության նպատակն էր շահառուներին ծանոթացնել թանգարանի ցուցասրահում ներկայացված կերպարվեստի բազմաթիվ նմուշների՝ տարբեր ժամանակաշրջանների հայ ստեղծագործողների հավաքածուներից: Թանգարանի աշխատակիցը մանրամասն ներկայացրեց կտավները, քանդակները և կիրառական արվեստի նմուշները, անդրադարձ կատարեց հայ հայտնիների դիմանկարներին, Թումանյանի «Գիքոր» պատմվածքի թեմայով կտավներին: Երիտասարդ նկարչուհի Անի Ժամհարյանի օրերս բացված ստեղծագործությունների ցուցադրության սրահում շահառուներին հնարավորություն ընձեռնվեց վերնագրել անվերնագիր կտավները, գույների միջոցով բացահայտել ստեղծագործողի ներաշխահը՝ փորձելով գտնել ասելիքը: 
Միջոցառումն ուղղված էր Լոռու մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր մշակութային և ճանաչողական բնույթ: