10/11/2023
«Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի Ծառայության Հզորացմանը» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը, Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետ սերտ համագործակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում անցկացրել են եռօրյա սեմինար-դասընթաց՝ «Հմտությունների վրա հիմնված վերապատրաստում՝ վերանայված ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիքի վերաբերյալ»։
Բացման խոսքով հանդես են եկել Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի Ծրագրի ղեկավար Արման Պողոսյանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ռիսկերի և պահանջմունքների գնահատման  գործիքը կարող է հնարավորություն տալ ավելի ճշգրիտ գնահատել պրոբացիայի շահառուի կարիքները և ռիսկերը՝ հանգեցնելով անհատականացված վերականգնողական ծրագրերի, որը հնարավորություն կտա շահառուների հետ մշակելու անհատականացված վերականգնողական ծրագրեր, որոնք կնպաստեն շահառուներին հասարակության մեջ ավելի արդյունավետ վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը :