Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 2-րդ նիստին:
Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել պրոբացիայի ոլորտում վերջին տարիներին արդյունավետ համագործակցության համար: Իր հերթին Մաքսիմ Լոնգանգեն՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը, հանդես է եկել շնորհակալական խոսքով և նշել է, որ Եվրոպայի խորհուրդը հավատարիմ է մնում Հայաստանի իշխանությունների կողմից այս ոլորտներում իրականացվող բարեփոխումներին տրամադրվող աջակցության հարցում՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թվականների նոր գործողությունների ծրագրի շրջանակներում:
Վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։ Միջոցառման նպատակն է ներկայացնել երկու ծրագրերի շրջանակներում կատարված և պլանավորված գործողությունները։
Համակարգող խորհրդրի 2-րդ նիստին մասնակիցները քննարկել են Ծրագրի կողմից 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցած առաջընթացները, մասնավորապես՝ երկու ծրագրերի գործողությունների իրականացման ընթացքն ոու արդյունքները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այն ուղենիշները, որոնք պետք է իրականացվեն Ծրագրի կողմից հաջորդ ժամանակահատվածի ընթացքում։