25/11/2023
Շարունակելով ավանդույթ դարձած «Մաքուր Երևան» խորագրով վերասոցիալականացման միջոցառումները՝ սույն թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում կազմակերպվեց  վերասոցիալականացման միջոցառում՝ բաժնում հաշվառված թվով 12 շահառուների և պրոբացիայի 6 ծառայողների մասնակցությամբ։ Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։