15/12/2023
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները  մասնակցել են <<Կոնֆլիկտի կառավարում>> և <<Մոտիվացիոն հարցազրույց>>-ի  վերաբերյալ դասընթացներին, որը կազմակերպվել էր Նիդերլանդների Հելսինկյան Կոմիտեի կողմից։
Դասընթացների ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են զայրութի ազդանշանների ճանաչումը և կառավարումը, դիմադրության հաղթահարումը և կոնֆլիկտի կառավարումը, ասերտիվ և պասիվ-ագրեսիվ ռեակցիաների տարբերակումը և մոտիվացիոն հարցազրույի իրականացումը։
Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը՝ ամփոփելով դասընթացը կարևորել է սերտ համագործակցությունը՝ ուղղված պրոբացիայի ոլորտի բարեփոխումնրին և համագործակցությունն ընդլայնելու ուղղություններին: