19/02/2024

Վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վերասոցիակականացման և վերականգնողական բաժինը, համագործակցելով «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ, ս․թ․ փետրվարի 2-ին կազմակերպել էր այցելություն հրատարակչություն, որին մասնակցել են թվով 8 շահառու։

Շրջայցի ընթացքում տպագրատան աշխատակիցները պատմել են գունավոր, սև ու սպիտակ գրքերի տպագրման աշխատանքի առանձնահատկությունների, առաջին տպագրական սարքի, ինչպես նաև Մխիթարյան միաբանության կողմից Վենետիկում հայ գրերի տպագրման պատմության մասին, շահառուները ծանոթացել են արդի շրջանի հեղինակների ստեղծագործություններին։ Տպագրատան գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի և շահառուների միջև տեղի ունեցավ բանավեճ-քննարկում ժամանակակից և դասական գրողների գրական ստեղծագործությունների շուրջ։

Այցելության ավարտին տպագրատան կողմից բոլոր շահառուներին նվիրվեցին գրքեր։