20/02/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը ս․թ․ փետրվարի 5-ին կազմակերպել է վերասոցիալականացման միջոցառում՝ «Առողջ ապրեալկերպ» թեմայով, որի շրջանակում ծառայություն է հրավիրվել հատուկ մասնագետ, ով բաժնում հաշվառված թվով 7 կին շահառուների համար վարել է դասընթաց՝ առողջ սննդակարգի, քնի, հիգիենայի, ճիշտ մարզումների վերաբերյալ։