ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանհետևյալթափուրպաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելումասին
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի այսուհետ` Մարմին կազմմեթոդական և վերլուծական բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետի տեղակալ (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.1.բ-Գ2-1).
Հիմնականգործառույթները՝
Բաժնի պետի տեղակալը`
համակարգում է ծառայողական քննությունների իրականացման աշխատանքները.
համակարգում է ծառայության տարածքային մարմինների կողմից Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պատշաճ կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները՝ ապահովելով միատեսակ իրավակիրառ պրակտիկան.
համակարգում է ծառայողների կողմից «e-probation» էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված շահառուների անձնական գործերի վարման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները.
համակարգում է պատիժների, անվտանգության միջոցների և խափանման միջոցների պատշաճ և օրենքներին համապատասխան կատարումը ստուգելու նպատակով շահառուի բնակության կամ պատժի կրման վայրեր այցելությունների կատարման աշխատանքները.
տրամադրում է խորհրդատվություն և մեթոդական օգնություն՝ հիմնական մասնագիտական ստորաբաժանումներին.
համակարգում է միջազգային և տեղական գործընկերների հետ փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքները.
հաշվետվությունների ներկայացման նպատակով հավաքագրում է տարածքային մարմիններից ստացված տեղեկատվություն և ընդհանրացնում դրանք․
համակարգում է ոլորտին վերաբերվող խնդիրների վերհանման, ուսումնասիրման, վերլուծման և օրենսդրական առաջարկությունների նրկայացման աշխատանքները․
նախապատրաստում է Ծառայությանը ուղղված դիմումների, բողոքների և այլ գրությունների ուսումնասիրման և պատասխանների աշխատանքները.
համակարգում է Ծառայության շահերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում, իրավապահ և այլ պետական մարմիններում.
համակարգում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքները:
Բաժնի պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, Պրոբացիայի ծառայության մասին ՀՀ օրենք, Պրոբացիայի մասին ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N452-Ն որոշմամբ հաստատված «Ներքին կանոնակարգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության», ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրաման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
Պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում.
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 6 ամիս.
աշխատավարձի չափը՝ 346.112 (երեք հարյուր քառասունվեց հազար հարյուր տասներկու) դրամ.
աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23.
ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն.
գրավոր դիմում (ձևը կցվում է),
անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
ինքնակենսագրություն (ազատ ոճով),
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
լուսանկար՝ 3X4 չափսի,
բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
Փաստաթղթերնընդունվումենամենօր՝ ժամը 9:30-իցմինչև 12:30-ը, բացիշաբաթևկիրակիօրերից:
Դիմումներիընդունմանվերջնաժամկետնէ` 04.04.2024թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: