11/04/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
 

Պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արարատի մարզային մարմնի (այսուհետ՝ Մարմին) գլխավոր ծառայողի (այսուհետ՝ Գլխավոր ծառայող)

Հիմնական գործառույթները՝
 մարզային Մարմնի գլխավոր ծառայողը`

  • իրականացնում է հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը,
  • իրականացնում է հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը,
  • իրականացնում է հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը,
  • իրականացնում է հաշվետվությունների և միջնորդությունների տրամադրումը,
  • իրականացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության կատարման ապահովումը,
  • իրականացում է օրենքով սահմանված դեպքերում հաշտարարության կատարման ապահովումը,
  • իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումների կատարման ապահովումը,
  • իրականացնում է օրինապահ վարքագծի ձևավորման, վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազման նպատակով ռիսկերի և պահանջմունքների գնահատման կատարման ապահովումը,
  • իրականացնում է շահառուների ընդունելություն, ռիսկերի և պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա անհատական վերասոցիալականացման ծրագրերի մշակման և կատարման աշխատանքները,
  • մարմնի լիազորությունների շրջանակներում իրականացնում է պաշտոնական գրությունների, քաղաքացիների, շահառուների դիմումներին, բողոքներին,  սոցիալական ցանցերից ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու աշխատանքները,
  • իրականացնում է հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքի և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների՝ էլեկտրոնային հսկողություն սարքերով կատարումը,
  • իրականացնում է միջնորդությունների ներկայացումը դատարան, ապահովում  դատարանում ծառայության ներկայացուցչությունը։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • գլխավոր ծառայող կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն, կա՛մ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ, կա՛մ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կա՛մ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • պատասխանատու է մարզային մարմնի աշխատանքների բնույթով  պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար,
  • կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման շրջանակներում,
  • ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն,
  • իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների,
  • ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում,
  • իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը,
  •   աշխատավարձի չափը՝ 326․144 (երեք հարյուր քսանվեց հազար հարյուր քառասունչորս) դրամ,
  •   աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փ., 60 շենք,
  •   ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության     եղանակով:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  •   անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բժշկական տեղեկանք։

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 16.04.2024թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: