1. ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնում կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման և դրանով պայմանավորված Գեղարքունիքի մարզային մարմնի գործող անձնակազմով այն իրականացնելու անհնարինությամբ:
Փորձագետ ներգրավելու նպատակը ՀՀ քրեակատարողական դատավարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ աշխատանքների իրականացումն է՝ քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից դրված պարտականությունների կատարման ապահովման միջոցառումների, այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման ապահովումը, Մարմնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության, նյութերի ստացման և այլ խնդիրների իրականացումը:
2. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2.2 բարձրագույն կրթություն,
2.3 իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
2.4 հայերեն(պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
2.5 տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
2.6 հաշվետվությունների մշակման ունակություն,
2.7 թիմային աշխատանքի ունակություն,
2.8 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
2․9 պետական կառավարման համակարգի 2 տարվա աշխատանքային ստաժ:
3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3.1 Պայմանագիրը կնքելու պահից 6 ամիս ժամկետով:
4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4.1 Փորձագետը 6 ամսվա ընթացքում իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես
4.2 կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց:
5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ
5.1 Փորձագետը 3 ամսից և աշխատանքի ավարտից հետո ներկայացնում է հաշվետվություն:
6. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
6. Աշխատանքը գնահատվում է ըստ փուլերի՝ 3 ամիսը մեկ և ամփոփիչ փուլ:
Գնահատման համար չափանիշները սահմանվում են ըստ 4-րդ բաժնի 4.1 կետերով սահմանված արդյունքների:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594-196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
© 2024 բոլոր իրավունքները պաշտպանված են
0026 ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Պաշտոնական էլ. փոստ info@probation.am
Հեռ՝ +374 15 40-02-10