17/04/2024
Հավելված
ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետի 2024 թվականի ապրիլի 17-ի  N 27-Ա հրամանի

 
 

Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 
1. ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման և դրանով պայմանավորված էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի գործող  անձնակազմով այն իրականացնելու անհնարինությամբ:
Փորձագետ ներգրավելու նպատակն է՝ տարածքային մարմիններում կիրառվող էլեկտրոնային հսկողության, այլընտրանքային խափանման միջոցների կիրառման և էլեկտրոնային համակարգերի կառավարման աշխատանքների կատարումը։

2. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2.2  բարձրագույն կրթություն,
2.3  իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
2.4  հայերեն(պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
2.5  տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
2.6  հաշվետվությունների մշակման ունակություն,
2.7  թիմային աշխատանքի ունակություն,
2.8  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
2․9 պետական կառավարման համակարգի 2 տարվա աշխատանքային ստաժ:

Դիմումի օրինակելի ձև

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3.1 Պայմանագիրը կնքելու պահից 6 ամիս ժամկետով:
 
4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4.1 Փորձագետը վեց ամիսների ընթացքում իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես

  • ժամանակին և ըստ պատշաճի վերահսկել էլեկտրոնային հսկողության սարքերի անխափան աշխատանքը.
  • կատարել դատարանի որոշումներով կամ դատավճիռներով նախատեսված տնային կալանքների և վարչական հսկողության իրականացումը, խափանման միջոցների էլեկտրոնային հսկողության իրականացումը․
  • տեղեկանալ պրոբացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին,  ստանդարտներին և նորմատիվ տեխնիկական ակտերի վերաբերող տեղեկատվությանը.
  • ստուգել թողարկված գործիքների անխափան աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել գործիքի ֆունկցիաները, շտկել թերությունները.
  • ապահովել առաջարկությունների ներկայացման, տեղեկանքների և հաշվետվությունների կազմման, Ծառայության պետին ներկայացման աշխատանքները.
  • կատարել ստացված պաշտոնական գրությունների, դիմումների և հարցումների պատասխանների նախապատրաստման աշխատանքները։
  • կատարել էլեկտրոնային հսկողության միջոցներով պրոբացիայի շահառուների հսկողությունը․
  • օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին տրամադրել էլեկտրոնային հսկողության սարքեր

4.2 կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց:

5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ
5.1 Փորձագետը 3 ամսից և աշխատանքի ավարտից հետո ներկայացնում է հաշվետվություն:

6. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
6.1 Աշխատանքը գնահատվում է ըստ փուլերի՝ 3 ամիսը մեկ և ամփոփիչ փուլ:

Գնահատման համար չափանիշները սահմանվում են ըստ 4-րդ բաժնի 4.1 կետերով սահմանված արդյունքների:
 

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ըբացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22.04.2024թ.:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 23։

 

ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594-196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին։