Փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի պետի տեղակալ
Հասցե:
ք. Երևան, Արշակունյաց 23
Հեռ․:
(010) 594199
Էլ․փոստ:
hashvarman@probation.am
Բաժինը՝
1) կազմակերպում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.
2) կազմակերպում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրումը, հաշվետվությունների և միջնորդությունների ներկայացումը.
3) կազմակերպում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացնումը
4) օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում է հաշտարարության իրականացումը
5) կազմակերպում է վերասոցիալականացման միջոցառումների իրականացումը, պրոբացիա յի ծառայողի ռիսկերի և պահանջմունքների գնահատման աշխատանքները, պրոբացիայի շահառուի հաշվառման քարտի լրացման աշխատանքները, պրոբացիայի շահառուի վերահսկողության պլանի կազման աշխատանքները
6) մշակում է պրոբացիայի շահառուի ուղղման, վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր.