13/05/2024
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծրագրի նպատակն է սահմանված ժամկետում իրականացնել Ծառայությանը համակարգչային ցանցի սպասարկման, ինտերնետային կապի ապահովման, համակարգիչների և տպիչ սարքերի, և այլ տեխնիկական միջոցների միացման և անխափան աշխատանքները, ինչպես նաև ապահովել Ծառայության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման, արդյունավետ շահագործման և հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարականները.
  2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  
    Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 6 (վեց) ամիս ժամկետով:
  3.  Փորձագետի պարտականությունները՝
  • Ծառայությանը համակարգչային ցանցի սպասարկման,
  • ինտերնետային կապի ապահովման,
  • համակարգիչների և տպիչ սարքերի, և այլ տեխնիկական միջոցների միացման և անխափան աշխատանքների իրականացում,
  • Ծառայության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման ապահովում,
  • արդյունավետ շահագործման և հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքները կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարականները.
  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4․  Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Մինչև 65 տարեկան արական սեռի ներկայացուցիչ,
  • բարձրագույն տեխնիկական կրթություն /ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում/
  • իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • IT ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • IT համակարգերի հետ աշխատելու փորձ
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մեկ տարվա պահանջվող աշխատանքային բնագավառի ստաժ․

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թ. մայիսի 15-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. . 010-44-08-47   
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի  13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  • Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և    ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝  cadrer@probation.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
 
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն՝ հեռ. 010-44-08-47