20/05/2024

Մայիսի 18-19-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Պրոբացիայի ծառայության Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային մարմինների աշխատակիցները  և մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող շահառուներ այցելել են մի շարք թանգարաններ և պատկերասրահներ։

Տավուշի մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող թվով 8 շահառուներ այցելել են Դիլիջանի երկրագիտական, Իջևանի պատմաերկրագիտական և Կողբ գյուղի պատմության թանգարաններ։
Լոռու մարզային մարմնի  աշխատակիցները և մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող թվով 6 շահառուների հետ այցելեցին Լոռի- Փամբակի երկրագիտական թանգարան և Ստեփան Զորյանի տուն թանգարան։ Միջոցառումը կազմակերպվել էր շահառուների վերասոցիալականացման ծրագրերի իրականացման շրջանակներում, որն ուղղված էր մշակութային արժեքների ծանոթացմանը և կրում է ճանաչողական բնույթ։

Շիրակի մարզային մարմնի աշատակցի հետ հաշվառման մեջ գտնվող թվով 4 շահառուներ՝ մեկն ընտանիքի անդամի հետ, այցելել են Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ, Մհեր Մկրտչյանի հուշ-թանգարան և Ասլամազյան քույրերի պատկերասրահ։ Շահառուներին հնարավորություն է ընձեռվել ականատես լինել մեծ բանաստեղծների և նկարչուհի քույրերի գործերին, կյանքին և կենսագրությանը, հարցել ուղղել թանգարանների աշխատակիցներին։

Շահառուները մասնակցեցին թանգարանների բակում կազմակերպված միջոցառումներին և համերգային ծրագրերին, ունկնդրեցին հայկական նվագարաններ և ժողովրդական գործիքային ստեղծագործություններ։ Շահառուները այցելել են նաև Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, կազմակերպվել է  մոմավառություն։

Միջոցառումները կազմակերպվել էին շահառուների վերասոցիալականացման և վերաինտեգրման նպատակով,  որոնք ուղղված էին մշակութային արժեքների ծանոթացմանը և կրում էին ճանաչողական բնույթ։