Քրեական արդարադատության ոլորտում վերականգնողական արդյունավետ մոտեցումների ուսումնասիրություն. Պրոբացիայի ծառայությունը ներկայացրել է շահառուների համար վերականգնողական ծրագրերի կազմակերպման լավագույն փորձը
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը որպես խոսնակ մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրի շրջանակներում հունիսի 11-12-ին կայացած «Քրեական արդարադատության ոլորտում վերականգնողական արդյունավետ մոտեցումների ուսումնասիրություն. միջազգային մոտեցումեր» խորագրով համաժողովին։
Ներկայացնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների շրջանակը վերականգնողական արդարադատության համատեքստում՝ Սիրարփի Մուղդուսյանը խոսել է շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացմանն և վերականգնմանը միտված ծրագրերի վերաբերյալ` կրթական, մասնագիտական, առողջապահական, հոգեբանական, մշակութային, մարզական, կրոնական և այլ ուղղվածությամբ, անդրադարձել ինչպես խոցելի խմբերի և ներառականության սկզբունքով իրականացվող վերականգնողական ծրագրերի առանձնահատկություններին, այնպես էլ վերականգնողական երկու նոր ծրագրերի`բռնարար և կախվածություն ունեցող շահառուների հետ աշխատանքի ծրագրերին, որոնք առաջիկայում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նախատեսվում է ներդնել Պրոբացիայի ծառայությունում։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կրկնահանցագործությունների նվազեցման և սոցիալական խթանման գործում վերականգնողական միջամտությունների կարևորությունը, իրավախախտների հատուկ խմբերին բնորոշ մարտահրավերները և կարիքները, ինչպես նաև ծրագրերի ձևավորման գործում շահագրգիրռ տարբեր կողմերի ներգրավումը։
Քննարկման արդյունքում ներկայացվել են տարբերի երկրների պրոբացիայի ծառայությունների փորձառությունների, խաղամոլության ու թմրամիջոցների դեմ պայքարին և անչափահասներին ուղղված վերականգնողական ծրագրերը։
Համաժողովի արդյունքում ամփովել են վերականգնողական արդարադատության համատեքստում տերբեր երկրների մոտեցումները և նախանշվել են Հայաստանի համար կարևոր և առաջիկա քայլերը։