25/06/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի աջակացությամբ հունիսի 22-ին Կոտայքի մարզային մարմնում՝ Հրազդան քաղաքի Շառլ Ազնավուր զբոսայգում կազմակերպվել է «Հանրօգուտ աշխատանքներ» վերասոցիալականացման միջոցառումը, որի ընթացքում մաքրվել և բարեկարգվել է այգին։

Միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզային մարմնում հաշվառված 16 շահառուններ, Կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետի տեղակալը, ինչպես նաև մարզային մարմնի, պետը, տեղակալը և 5 ծառայողներ։

Միջոցառումը պատշաճ կազմակերպելու նպատակով Ծառայության կողմից տրամադրվել է տրանսպորտային միջոց՝ որի օգնությամբ հնարավոր է եղել շահառուններին Աբովյան քաղաքից տեղափոխել Հրազդան քաղաք, ապահովել նաև վերադարձը։

Միջոցառման ավարտին Կոտայքի մարզային մարմնի պետը  ամփոփել է շահառուների հետ կատարված աշխատանքները, քննարկվել են վերասոցիալականացման առաջիկա միջոցառումները։