Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն. Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի շահառուները ներգրավվել են հանրային աշխատանքների կատարման գործընթացին
Պրոբացիայի ծառայության պետի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ 2023թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի` ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի շահառուները ներգրավվում են հանրային աշխատանքների կատարման գործընթացին՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում։ Պրոբացիայի շահառուները Երևանի 12 վարչական շրջաններում կատարում են՝
պատմամշակութային վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Պրոբացիայի շահառուների կատարած աշխատանքների շնորհիվ Երևան քաղաքի 12 վարչական շրջաններ էլ ավելի են բարեկարգվում, որն իր հերթին ազդում է ինչպես զբոսազրջության զարգացման, այնպես էլ երևանցիների տրամադրության վրա:
Երևանի քաղաքապետարանի հետ միավորելով ծառայության փորձն ու ջանքերը՝ երկարատև ու արդյունավետ համագործակցությունը միտված է վերածնելու Երևանի ոգին, խթանելու ակտիվ գործունեությունը մասնավոր և հանրային հատվածների միջև` ուղղված Երևանի գեղեցկացմանը: