Հասմիկ Մանուկյան

Պաշտոն: 
Անձնակազմի կառավարման բաժնի պետի ժ/պ
Հասցե: 
ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1
Հեռ․: 
(015) 400225
Էլ․փոստ: 
cadrer@probation.am

Բաժինը՝

1) ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)՝ անձնակազմի կառավարման գծով հրամանների, նչպես նաև այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, հաստատման ներկայացումը և իրազեկման աշխատանքները․

2) ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակված անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, պահպանման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման աշխատանքների իրականացումը՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում․

3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ (բացառությամբ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացումը․

4) աշխատանքային, այդ թվում ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքների իրականացումը․

5) ծառայությունում փորձագետներ ներգրավելու և փորձնակներ գրանցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումը․

6) քաղաքացիական ծառայողների կիսամյակային կատարողականների գնահատման աշխատանքների իրականացումը, արդյունքների վերլուծումը, ինչպես նաև աշխատողներին և ստորաբաժանումների ղեկավարներին մեթոդական աջակցության տրամադրումը․

7) ծառայության աշխատողների ծառայողական և գործուղման վկայականների, ժամանակավոր անցագրերի տրամադրման և հաշվառման աշխատանքների իրականցումը․

8) ծառայության աշխատողների տեղեկանքների նախապատրաստման և տրամադրման, անաշխատունակության թերթիկների հաշվառման և աշխատանքային ստաժի հաշվարկման հետ կապված աշխատանքների իրականացումը․

9) քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման,  նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրության վարման, քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի, ինչպես նաև բարեվարքության պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակման աշխատանքների իրականացումը․

10) ծառայությունում կամավորների ներգրավման աշխատանքների կազմակերպումը․

11) իրականացնում է Օրենքներով և այլ իրավական ակտերով բաժնին վերապահված այլ գործառույթներ։