ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից հուլիսի 20-ին «Հաղթանակ» զբոսայգում վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում իրականացվել է 100 մետրանոց վազքի մրցաշար։ Մրցաշարին մասնակցել են նույն բաժնում հաշվառված թվով 6 շահառուներ։
Վազքի մրցաշարից հետո շահառուների հետ քննարկվել է սպորտի կարևորությունը առողջ ապրելակերպի համար, ինչպես նաև ամփոփվել մրցաշարի արդյունքները, համաձայն որի՝ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած շահառուները ծառայության կողմից ստացան պատվոգրեր։