30/08/2024

Հայտարարություն
 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 12-3-28.2-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 23):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 12-3-28.2-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 12-3-28.2-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  • դիմում (առցանց),

  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի  օգոստոսի 30 սեպտեմբերի 05-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 01-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 03-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
 

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160.

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  • «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-12, 15, 25, 29-46, 52.

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=122728

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 6-8, 13, 23, 26-30, 42.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

  • «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-10, 25

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164986

  • «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-10, 19

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184377

  • «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-10, 16

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170553

  • «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-10, 17

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186756

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246:

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

  • «Բարեվարքություն»կոմպետենցիա,

Հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

 
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Արշակունյանց 23, հեռախոսահամարներ՝ 010-44-08-47, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am):