Օգոստոսի 19-ին վերասոցիալականացման ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 3 շահառուներ ծառայության աշխատակցի հետ այցելել են Սիսիան համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Այցի շրջանակներում շահառուները՝ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ միասին աղոթք բարձրացրեցին Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Քահանան իրականացրեց շահառուների անհատական ընդունելություն-զրույց, պատասխանեց նրանց հուզող հարցերին, որից հետո կատարվեց մոմավառություն: