Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումն են իրականացրել։
Շահառուներն այցելել են խեցեգործության արտադրամաս, ծանոթացել խեցեգործության հնագույն մշակույթին, ունկընդրել խեցեգործությունը ՀՀ-ում` որպես արհեստագործական և արվեստագործական մշակութային զարգացող ճյուղ։ Շահառուների հետ իրականացվել է նաև Պատրաստիր ինքդ քեզ համար» հոգեթերապեվտիկ գործնական աշխատանք։ Շահառուները իրենց ձեռքերով պատրաստել են կավից իրեր։
Հատկանշական է նաև, որ կավի արտադրությունը հիմնվել է ակադեմիական և գեղանկարչության մասնագետ ամուսինների կողմից և կավը դառնում է առօրյա օգտագործման անբաժանելի մաս, հենց իրենց ձեռքերով։
Վերջիններս քառասունչորսօրյա պատերազմում հերոսացած հայորդու ծնողներ են։