Վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում, Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 13 շահառուներ, նրանցից ոմանք նաև ընտանիքի անդամների հետ միասին, ներկա են գտնվել Եղեգնաձոր քաղաքում կազմակերպված «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնին, որի ընթացքում այցելել են տոնավաճառի տաղավարներ, ծանոթացել մարզում արտադրվող ապրանքատեսակներին, պարենամթերքին և զրուցել արտադրողների հետ։
Միջոցառման ընթացքում շահառուները ներկա են գտնվել նաև կազմակերպված տոնական մեծ համերգին, որի ընթացքում ելույթ են ունեցել ինչպես մարզի շնորհալի երեխաները և արտիստները, այնպես էլ «ԼԱԴԱՆԻՎԱ» խումբը։
Փառատոնի ողջ ընթացքում տիրող տոնական մթնոլորտը, Հայաստանի տարբեր վայրերից բազմաթիվ այցելուների առկայությունը, երգն ու պարը և այդ ամենին շահառուների անմիջական մասնակցությունը բարենպաստ տպավորություն է թողել վերջիններիս վրա, առավել ջերմացրել ընտանիքներում տիրող փոխհարաբերությունները։