01/10/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի և Տաշիրի համայնքապետարանի համագործակցության արդյունքում, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, Լոռու մարզային մարմնի աշխատակիցները Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 4 շահառուների և նրանց երեխաների հետ սեպտեմբերի 25-ին այցելել են Տաշիրի մշակույթի կենտրոն՝ դիտելու «Թատերական Լոռի» միջազգային 30-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնի՝ Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ներկայացումը, բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանի։
 
«Ռուսական թատրոնի օրեր» փառատոնը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին։
 
Վերասոցիալականացման ծրագիրը միտված էր շահառուների և նրանց երեխաների մշակութային արժեհամակարգի ձևավորմանը և թատրոնի ճանաչմանը՝ որպես արվեստի ճյուղ։