02/10/2024

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում սեպտեմբերի 6-ից Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել են «Օտար լեզու/անգլերեն», «Համակարգչային հմտություններ» և «Կահույքաշինության հիմունքներ» դասընթացները, որին ներգրավված են Պրոբացիայի ծառայությունում հաշվառված պրոբացիայի 39 շահառու:

Կահույքաշինության հիմունքներ դասընթացն իրականացվում է Պրոբացիայի ծառայության Արարատի ուսումնական կենտրոնում, որն ապահովված է ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով հագեցած լսարաններով։

Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված վերոնշյալ կրթական ծրագրերն իրականացվելու են 4 ամիս տևողությամբ։