14/10/2024

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում և Կոտայքի մարզային մարմնում մեկնարկել է Բռնարար վարքի նվազեցման պիլոտային ծրագիրը՝ համապատասխան Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակում մշակված՝ պրոբացիայի շահառուների բռնի վարքագծի նվազեցման ձեռնարկի։

Պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում և Կոտայքի մարզային մարմնում հաշվառված շահառուների հետ՝ յուրաքանչյուր խմբում 6-10 շահառու։