17/10/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ ծառայող․
 
Հիմնական գործառույթները՝
ավագ ծառայողը՝
 

  • իրականացնում է շահառուների նկատմամբ կիրառված էլեկտրոնային հսկողության մշտադիտարկման աշխատանքները,
  • իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին և  էլեկտրոնային հսկողության սարքերի տրամադրման աշխատանքները,
  • իրականացնում է էլեկտրոնային հսկողության միջոց կիրառված անձանց նկատմամբ հատուկ ծրագրատեխնիկական միջոցներով առցանց հետևման աշխատանքները,
  • իրականացնում է բաժնի լիազորությունների շրջանակում նախապատրաստվող առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդությունների,  զեկուցագրերի և այլ գործառույթների կատարումը,
  • ժամանակին և ըստ պատշաճի վերահսկել էլեկտրոնային հսկողության սարքերի անխափան աշխատանքը,
  • կատարել դատարանի որոշումներով կամ դատավճիռներով նախատեսված տնային կալանքների և վարչական հսկողության իրականացումը, խափանման միջոցների էլեկտրոնային հսկողության իրականացումը,
  • տեղեկանալ պրոբացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին,  ստանդարտներին և նորմատիվ տեխնիկական ակտերի վերաբերող տեղեկատվությանը,
  • ստուգել թողարկված գործիքների անխափան աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել գործիքի ֆունկցիաները, շտկել թերությունները,
  • տարածքային մարմիններում կիրառվող էլեկտրոնային հսկողության աշխատանքների վերաբերյալ պահանջել տեղեկատվություն էլեկտրոնային հսկողության սարքերի փորձարկման, ինչպես նաև  պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների կողմից դրանց կիրառումն ապահովելու նպատակով՝ համապատասխան մարմիններին ներգրավվելու տեղանքի ուսումնասիրման և շահագործվող կառույցներում սարքերի անխափան աշխատանքերն որոշելու գործընթացներին,
  • տեղեկանալ միջազգային փորձի փոխանակման ուսումնասիրության, պետական ծրագրերի և միջոցառումների մշակման աշխատանքների նպատակով կազմակերպվող հանդիպումների և քննարկումների մասին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • ավագ ծառայող կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման   աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար,
  • կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում,
  • ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,
  • շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,
  • իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը,
  • իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը,
  • աշխատավարձի չափը՝ 228.800 (երկու հարյուր քսանութ հազար ութ հարյուր) դրամ
  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան,  Արշակունյաց 23,
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության   եղանակով:

 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բժշկական տեղեկանք:

 

  • Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 
 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  22.10.2024թ.:
 
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 44-08-47) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին: