ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և Հայաստանում ռուսական արվեստի թանգարանի համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում ստեղծված գրական ակումբի շրջանակներում բաժնի թվով 9 շահառու հերթական գրքի քննարկումը անցկացրեց թանգարանի ցուցասրահում։
Որպես քննարկվող նյութ՝ ընտրված էր բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» այլաբանական վիպակը։ Հրավիրված բանախոս, երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ շահառուները փոխնակվեցին իրենց մտքերով, որից հետո շրջեցին պատկերասրահում։
Գրական ակումբը հնարավորություն է տալու գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք, ստեղծել ընթերցասեր մարդկանց համագործակցություն՝ նպաստելու ընթերցված նյութը առավել համակողմանի քննարկելու և առավել խորությամբ ընկալելու, համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունների միջոցով հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը, խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման զարգացմանը, զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը, արդի գրականության ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով ծանոթ լինել ժամանակակից գրականությանն ու զարգացման ուղղություններին և հեռանկարներին:
Գրական ակումբի հանդիպումները կրում են շարունակական բնույթ։