30/10/2024

Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար, 2-րդ քարտուղար Մարչին Ռուժիցկի հետ, այցելել է Լոռու մարզ, որտեղ Լեհաստանի դեսպանատան ֆինանսավորմամբ և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել է Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի Վանաձորի նստավայրը:

Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Լեհաստանի դասպանատան գործընկերներին՝ մշտապես պատրաստակամություն և աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել փոխադարձ համագործակցության շարունակականությունը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար, 2-րդ քարտուղար Մարչին Ռուժիցկի իր հերթին շնորհակալություն է հայտնել Պրոբացիայի ծառայությանը և վերահաստատել պատրաստակամությունը՝ համագործակցությանն աջակցելու գործընթացին: