Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում Պրոբացայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին իրականացվել է պրոբացիայի ծառայողների վերապատրաստում։ Բացման խոսքով հանդես է եկել Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Գուրգեն Աֆրիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին աջակցության համար և կարևորելով պրոբացիայի ծառայողների վերապատրաստումը։
Դասընթացը վարել են Պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետներ Գերասիմ Հարությունյանը և Ալիկ Պետրոսյանը։
Վերապատրաստման ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել հետևյալ թեմաներին՝ ինչպես շահառուների հետ ստեղծել աշխատանքային դաշինք, վարել մոտիվացիոն հարցազրույցներ, որոնք, ըստ էության, նպաստելու են Պրոբացիայի ծառայության վերոնշյալ գործառույթների առավել պատշաճ և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև շահառուների վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը հասարակություն։
Դասընթացը հագեցած էր ինչպես տեսական նյութով, այնպես էլ պրակտիկ վարժություններով, ակտիվ քննարկումներով։