01/10/2018
2018 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում կայացել է հանդիպում Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշի հետ, ով Հայաստան է ժամանել Ամերիկյան Խորհուրդների և ԱՄՆ պետական դեպարտամենտի ֆինանսավորմամբ և աջակցությամբ Professional Fellows Program /PFP/ ծրագրի շրջանակներում:
Հանդիպման թեման էր «Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կիրառումը քաղաքացիական և քրեական դատավարությունում», որի ընթացքում Լուանա Ուոլշը մասնագիտացված լինելով վերականգնողական արդարադա-տության ոլորտում, իր աշխատանքային փորձն է ներկայացրել Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին, խոսել է ԱՄՆ-ում վերականգնողական արդարադատության մոդելների մասին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել Լուանա Ուոլշին այցելության համար` կարևորելով նման հանդիպումների ժամանակ փորձի փոխանակումն ու գործընկերային կապերի ստեղծումը: