Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ոչ ֆորմալ կրթական ծրագրին մասնակցած պրոբացիայի շահառուների հավաստագրերի հանձնման արարողությունը։
Բացման խոսքով հանդես են եկել Պրոբացիայի ծառայության պետի պարտականություններ կատարող Գուրգեն Աֆրիկյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, կարևորել են Պրոբացիայի ծառայության և Կենտրոնի միջև ամուր գործընկերությունը և համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել են այն փաստը,որ դասընթացներին ներգրավված շահառուները չունեն դատարանի կողմից դրված պարտականություններ և վերջիններս իրենց ցանկությամբ և մեծ ոգևորությամբ ակտիվ մասնակցել են դասընթացներին։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են «Կահույքագործության հիմունքներ», «Համակարգչային հմտություններ», «Օտար լեզու/անգլերեն» դասընթացները, որին ընդգրկվել են Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 41 շահառու, հավասատագրեր են ստացել 26 շահառուներ։