19/09/2018
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին կայացել է հանդիպում՝ պրոբացիայի աշխատակիցների և ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման հիմնական նպատակն էր Պրոբացիայի ծառայության և Զբաղվածության գործակալության միջև համագործակցության, գործառույթների նմանության և տարբերության վերաբերյալ հարցերի քննարկումը, որն ուղղված է պրոբացիայի շահառուների զբաղվածության, աշխատանքով ապահովելու հիմնախնդիրների լուծմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է պրոբացիայի ծառայության գործունեությունը, շահառուի վարքի նկատմամբ վերահսկողությունը, քննարկվել զբաղվածության պետական գործակալության հնարավոր ծրագրերը պրոբացիայի շահառուների համար, խորհրդատվության, կարիքների գնահատման, աշխատանքի տեղավորման հմտություններին վերաբերող մի շարք այլ հարցեր: