03/02/2025

Հայոց բանակի ստեղծման 33-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակցությունից անմասն չմնալով ՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմինի ծառայակիցները՝ ծառայությունում հաշվառված 34 շահառուների հետ այցելեցել են 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին կառուցված մատուռ-հուշահամալիր։

Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Փառեն և Տեր Հովել քահանաների մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստի կարգ, խնկարկություն և խոնարհումի խոսք հնչել պատերազմում իրենց կյանքը չխնայած հայ զավակների հիշատակին։ Ոգեկոչման և հիշատակի արարողակարգն ավարտվել է խնկարկությամբ։ Շահառուները ծաղիկներ են խոնարհել, ինչպես նաև մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։

Արարողակարգին մասնակցել են նաև Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի զինվորականներ։