21/06/2018
ՀՀ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը հունիսի 21-ին հյուրընկալել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետներ Աննա Մարգարյանին և Արա Ղազարյանին, գրասենյակի ներկայացուցիչ Նինա Փիրումյանին:
Այցելության նպատակը ճանաչողական էր, որի ընթացքում ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ներկայացրել է ծառայության ստեղծման պատմությունը, հիմնական գործառույթները, պրոբացիոն համակարգերում լայնորեն մշակվող և իրականացվող այն վերասոցիալականացման ծրագրերը, որոնք նպատակաուղղված են դատապարտյալների սոցիալական վերաինտեգրումն ապահովելուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ծառայությունում առկա խնդիրները, մարզային բաժինների շենքային պայմանների և աշխատակիցների հաստիքային բաշխվածությանը և հաշվառված շահառուների թվաքանակին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելություններ կազմակերպել ծառայության մարզային բաժիններ՝ տեղում ծանոթանալու շենքային պայմաններին և տեխնիկական զինմանը: