14/06/2018
ՀՀ պրոբացիայի պետական ծառայությունում էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրման նպատակով սկսել են փորձարկվել էլեկտրոնային հսկողության սարքերը, որոնք նախատեսվում է կիրառել դատարանի որոշումով տնային կալանքների և վարչական հսկողության իրականացման դեպքում։
Պիլոտային ծրագիրն իրականացվել է Երևան քաղաքում, ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
Նշենք, որ Էլեկտրոնային հսկողության կիրառման ժամանակ օգտագործվում է էլեկտրոնային հսկողության միջոցների երկու տեսակ՝ գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող և ռադիոալիքային սարքավորումներ: Բնակության վայրը չլքելու հետ կապված խափանման միջոցների վերահսկման դեպքում օգտագործվում են ռադիոալիքային սարքավորումներ՝ անձնական նույնականացման սարքը և ֆիքսված վերահսկման սարքակազմը: Օրենքով սահմանված էլեկտրոնային հսկողության այլ դեպքերում օգտագործվում են տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումներ՝ անձնական նույնականացման և GPS արբանյակային վերահսկողության սարքերը: Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող անձնական նույնականացման սարքն ամրացվում է պրոբացիայի շահառուին (այսուհետ՝ շահառու), ֆիքսված վերահսկման սարքակազմը տեղադրվում է շահառուի բնակության վայրում, իսկ շարժական էլեկտրոնային սարքը՝ GPS արբանյակային վերահսկողության սարքը, տրամադրվում է շահառուին՝ իր մոտ կրելու նպատակով: